American Crime Story-ն կպատմի Ջանի Վերսաչեի սպանության մասին
«Հանցագործությունների ամերիկյան պատմություն» (American Crime Story) հեռուստանախագծի 3-րդ եթերաշրջանում կներկայացվի հայտնի դիզայներ Ջանի Վերսաչեի սպանության դեպքը, հայտնում է The Guardian-ը:
Սերիալի դերասանական կազմի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Նշվում է, որ 3-րդը նկարահանվելու է «Քեթրին» աղետալի փոթորկի հետևանքների մասին պատմող 2-րդ եթերաշրջանին զուգահեռ:
Նշվում է, որ «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանը, որ հիմնված էր Օ Ջեյ Սիմփսոնի սպանության դեպքի ու դրան հաջորդած աղմկահարույց դատավարության վրա, մեծ հաջողություն է ունեցել՝ արժանանալով 5 «Էմմի» մրցանակի:
Աղբյուրը հավելում է, որ Վերսաչեն սպանվել է 1997թ.՝ Մայամիում գտնվող իր տան մոտ: Մարդասպանն Էնդրյու Կյունենենն էր, որը դրանից 8 օր անց ինքնասպան է եղել:










