Ամանդա Սեյֆրիդը խոստովանել է, որ նյարդային հիվանդությամբ է տառապում
Ամերիկացի դերասանուհի Ամանդա Սեյֆրիդն Allure ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ հոգեկան խանգարում ունի:
«Բժիշկներն օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում են ախտորոշել, այսինքն` նևրոզ: Ես 19 տարեկանից հակադեպրեսանտներ եմ ընդունում, և հաբերը դարձել են իմ կյանքի անբաժանելի մասը: Առանց դեղամիջոցների դժվարանում եմ հաղթահարել անհանգստության և խուճապի նոպաները, որոնք տարիքի հետ ավելանում են»,- պատմել է 30-ամյա Ամանդան:













