Քոլին Ֆերթը կարող է խաղալ «Մերի Փոփինս» ֆիլմի շարունակությունում
Բրիտանացի դերասան Քոլին Ֆերթին առաջարկել են խաղալ «Մերի Փոփինս» դիսնեյյան ֆիլմի շարունակությունում, և այժմ նրա հետ բանակցություններ են տարվում:
Variety-ն գրում է, որ ռեժիսոր Ռոբ Մարշալի ֆիլմում Ֆերթը կարող է խաղալ Fidelity Fiduciary Bank-ի նախագահ Ուիլյամ Ուեզերոլ Ուիլքինսի դերը:
Նշվում է, որ ֆիլմի գործողությունները կծավալվեն օրիգինալ «Մերի Փոփինս»-ում նկարագրված իրադարձություններից 25 տարի անց:










