ՀԴԲ-ն հարցաքննել է Անջելինա Ջոլիին ու նրա երեխաներին՝ ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի պատճառով. The Daily Mail

13:51 • 20.10.16

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) փորձում է պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել սեպտեմբերի 14-ին դերասաններ Անջելինա Ջոլիին ու Բրեդ Փիթին պատկանող մասնավոր օդանավում, որտեղ, ԶԼՄ-ների փոխանցմամբ, Փիթի ու իր որդեգիր որդու՝ Մեդոքսի միջև լուրջ վեճ է տեղի ունեցել:
 
 

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, ՀԴԲ-ի 2 գործակալ արդեն հարցաքննել են Ջոլիին ու զույգի 6 երեխաներին: Նշվում է, որ հարցաքննությունը տեղի է ունեցել Ջոլիի՝ Մալիբուում գտնվող առանձնատանն ու տևել է ավելի քան 3 ժամ:

 

Ջոլիին մոտ աղբյուրների փոխանցմամբ՝  41-ամյա դերասանուհին սերտ համագործակցում է քննիչների հետ:

 

Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ զույգի ամուսնալուծության մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 19-ին, երբ Ջոլին համապատասխան հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով երեխաների համար միանձնյա խնամակալություն տրամադրել իրեն:

 

Հայտնի է, որ բաժանումից ի վեր Փիթին ընդամենը մի անգամ է հնարավորություն ընձեռվել հանդիպել երեխաներին: Նշվում է, որ 6 երեխաներից միայն Մեդոքսը ներկա չի եղել հանդիպմանը՝ նախընտրելով տանը մնալ մոր հետ:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը համաձայնության են եկել ամուսնալուծության վերաբերյալ գրեթե բոլոր հարցերի շուրջ։

 

Ըստ աղբյուրի՝ ամուսինները ցանկացել են արագ ավարտել ամուսնալուծության գործընթացը: Սակայն Ջոլին պահանջել է երեխաների նկատմամբ միանձնյա խնամակալություն, երբ ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Փիթը, ենթադրաբար, վիճել է ավագ որդու՝ Մեդոքսի հետ:

 

ՀԴԲ-ն հարցաքննել է Անջելինա Ջոլիին ու նրա երեխաներին՝ ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի պատճառով. The Daily Mail