Թոմ Քրուզն 9 րոպեում խաղացել է իր գլխավոր դերերը (տեսանյութ)
Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը Ջեյմս Քորդենի ծրագրում ինը րոպեում խաղացել է իր 23 գլխավոր դերերը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ Քրուզն ու Քորդենն արագ փոխել են իրենց կոստյումները` նույն կերպ արագ փոխվող դեկորացիաների ֆոնին:
Աղբյուրը մանրամասնում է, որ հանդիսատեսին ներկայացվել են դերասանի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերի տեսարանները, մասնավորապես` «Առաքելությունն անիրագործելի է», «Մի քանի լավ տղա», «Լավագույն հրաձիգը», «Կոկտեյլ», «Ռիսկային բիզնես» և այլն:










