«Երիտասարդ պապը» սերիալը երկարացվել է երկրորդ սեզոնով` մինչև առաջինի պրեմիերան
«Երիտասարդ պապը» սերիալը, որում որպես գլխավոր դերակատար է ներկայացել բրիտանացի դերասան Ջուդ Լոուն, երկարացվել է երկրորդ սեզոնով` մինչև առաջինի պրեմիերան. այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Կայքը գրում է, որ «Երիտասարդ պապը» առաջին սերիալն է ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի կարիերայի մեջ: Այն նվիրված է մտացածին Հռոմի Պապ Պիյ XIII-ին ու եկեղեցին ռեֆորմացիայի ենթարկելու նրա փորձերին:
Նշվում է, որ սերիալի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 21-ին` Sky Atlantic հեռուստաալիքով:










