Би-2-ն աշխատում է նոր ալբոմի վրա

13:43 • 21.10.16

Ռուսական Би-2 («Բի-2») ռոք խումբը պատմել է նոր ալբոմի ստեղծման աշխատանքների մասին, հաղորդում է НСН-ը:

 

«Մենք քրտնաջան աշխատում ենք նոր ալբոմի վրա: Կարծում եմ` դեկտեմբերին պատրաստ կլինեն հաջորդ վեց երգերը, իսկ գարնան սկզբին` մնացածները»,- պատմել է խմբի երաժիշտ Շուրան:

 

Նրա խոսքով`կթողարկվի ալբոմի հիմնական մաս ու բոնուսային սկավառակ, որում ներառված կլինեն ռեմիքսներ ու երգերի քավրներ, որոնք ժամանակին ձևավորել են խմբի մասնակիցներին:

 

«Պատմությունն արդեն սկսվել է` մենք Գլեբ Սամոյլովի հետ պատրաստել ենք «Агатa Кристи» («Ագաթա Քրիստի») խմբի ամենասիրված երգերից մեկը` «Хали-гали Кришна»-ն («Խալի-գալի Կրիշնա»): Կլինի ևս մի քանի քավր»,- հայտնել է Շուրան:

 

 

 

Би-2-ն աշխատում է նոր ալբոմի վրա