Ամերիկյան խումբն իր երկրպագուներին առաջարկել է նոր ալբոմի հետ գնել նախկին մասնակցի աճյունամոխրի մի մասը (լուսանկար)
Ամերիկյան Negativland խումբն իր երկրպագուներին առաջարկել է նոր ալբոմի հետ գնել նախկին մասնակից Դոն Ջոյսի աճյունամոխրի մի մասը, հաղորդում է NME-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2015 թվականին մահացած Ջոյսի երկու գրամ աճյունամոխիր պարունակող փաթեթն առդրված է The Chopping Channel ալբոմի նմուշներին. հատուկ թողարկման տպաքանակը սահմանափակ է:
«Մենք չենք երաշխավորում, որ Դոնը կլինի յուրաքանչյուր ալբոմում, քանի որ մեզ մոտ նրանից շատ բան չի մնացել»,- հայտնել են խմբի երաժիշտները հանդիսատեսին:
Նշվում է, որ The Chopping Channel-ը խմբի երաժշտացանկի 14-րդ ալբոմն է: Խումբը կազմավորվել է 1979 թվականին Սան Ֆրանցիսկոյում: Բացի Negativland խմբի գործունեությանը մասնակցելուց, Դոն Ջոյսը 30 տարի շարունակ վարել է KFPA ռադիոկայանի Over the Edge հաղորդումը: Նա մահացել է 71 տարեկանում` սրտի կաթվածից:











