Լեոնարդո Դի Կապրիոն խեղդվելուց է փրկվել վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ

13:32 • 22.10.16

Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն «հազիվ է ողջ մնացել» «Մինչ ջրհեղեղը» վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Ինչպես հայտնում է US Magazine-ը՝ այդ մասին պատմել է ռեժիսոր Ֆիշեր Սթիվենսը։

 

Դեպքը տեղի է ունեցել 2010 թվականին Գալապագոսյան կղզիներ արշավի ժամանակ։ Դի Կապրիոն դայվինգի ժամանակ եղել է օվկիանոսագետ Սիլվիա Էրլի «զուգընկերը», իսկ Սթիվենսը՝ դերասան Էդվարդ Նորթոնի։

 

Սթիվենսը հարցրել է Դի Կապրիոյին՝ համաձայն է արդյոք վերցնել փոքրիկ տեսախցիկն ու նկարահանել Էրլին, դերասանն էլ համաձայնել է։

 

Թիմը սուզվել է ջրում, սակայն 20 րոպե անց նա «կորցրել» է իր բոլոր գործընկերներին։

 

«Այնուհետ տեսա, որ Լեոն հազիվ է շնչում, որովհետև թթվածնային բալոնից արտահոսք էր տեղի ունեցել»,- ասել է Սթիվենսը՝ հավելելով, որ Դի Կապրիոյին փրկել է Նորթոնը։ Չնայած այդ միջադեպին՝ դերասանը հասցրել է մի քանի կադր անել ֆիլմի համար։

 

Վերջերս թողարկվել էր ֆիլմի թրեյլերը։ 

Լեոնարդո Դի Կապրիոն խեղդվելուց է փրկվել վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ