Լինդսի Լոհանին կարող են դատի տալ կուտակած պարտքերի պատճառով
30-ամյա դերասանուհի Լինդսի Լոհանին սպառնում է սնանկացումը, գրում է tatler.ru կայքը:
Դերասանուհին լոնդոնյան շքեղ բնակարանի վարձակալության պատճառով հայտնվել է պարտքերի մեջ։ Բնակարանը գտնվում է Նայթսբրիջ էլիտար թաղամասում: Բնակարանի վարձակալության համար դերասանուհին դեռևս պետք է վճարի 78.000 ֆունտ ստերլինգին համարժեք գումար:
Իրավիճակից անհանգստացած բնակարանի տերը խոստացել է դատարան դիմել, եթե մոտ ապագայում դերասանուհին չկատարի համապատասխան վճարումները:
Վարձակալության պայմանագիրը Լոհանը կնքել էր ռուս գործարար Եգոր Տարաբասովի հետ սիրավեպի ամենաթեժ շրջանում: Սիրահարները նախապես վճարել էին 3 ամսվա վարձը, իսկ նրանց բաժանումից հետո տանտերն այլևս ոչ մի ֆունտ չի ստացել:
Սակայն տանտերը միակը չէ, որ չպարզած հաշիվներ ունի դերասանուհու հետ: Տարաբասովը պատրաստվում է հետ բերել իր կարողությունը, որն իբր յուրացրել է իր նախկին ընկերուհին:
Եգորի փաստաբանը հայտարարել է, որ Լոհանը պարտավոր է վերադարձնել մի շարք նվերներ, որոնք նա ժամանակին ստացել է գործարարից: Դրանց թվում են մի շարք զարդեր, ինչպես նաև թանկարժեք վարդագույն պայուսակը, որը ժամանակին Եգորն անձամբ է նվիրել Լինդսիին, սակայն հիմա մտափոխվել է և կարծում է, որ նա դրան արժանի չէր:











