Netflix-ը ներկայացրել է Օբամայի ուսանողական տարիների մասին պատմող «Բարրի» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)
Ամերիկյան Netflix ընկերությունը ներկայացրել է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի ուսանողական տարիների մասին նկարահանվող նախագծի առաջին թրեյլերը:
Ինչպես հայտնում է The Independent-ը, ապագա նախագահին կմարմնավորի Դևոն Թերելը: Նա դերակատարմամբ հանդես կգա Կոլումբիայի համալսարանի ուսանող (1981) երիտասարդ Օբամայի մասին պատմող սերիաներում:
«Բարրի» (Barry) անվանումը կրող ֆիլմը կպատմի 20-ամյա Օբամայի տեղափոխությունը Լոս Անջելեսի քոլեջից Կոլումբիայի համալսարան, որտեղ նա քաղաքագիտություն էր ուսումնասիրում: Ֆիլմի ուշադրության կենտրոնում ոչ թե նրա ուսանողական հաջողություններն են, այլ հարաբերությունները համակուրսեցիների և հասակակիցների հետ:
Ֆիլմի ռեժիսորն է Վիքրամ Գանդին, որը հայտնի է «Կումարե» վավերագրական ֆիլմով: «Բարրին» հանդիսատեսին կներկայանա դեկտեմբերի 16-ին:










