73-ամյա Միք Ջագերը հանդիպում է ռուս մոդելի հետ. լրատվամիջոցներ (լուսանկարներ)
Աշխարհի ամենահայտնի ռոքերներից մեկը` 73-ամյա Միք Ջագերը, այս տարվա դեկտեմբերին 8-րդ անգամ կապրի հայրության բերկրանքը:
Սակայն, ինչպես նշում է Tatler-ը, The Rolling Stones խմբի մեներգիչը չի պատրաստվում ապրել իր նորածին երեխայի ու նրա մոր` 30-ամյա բալետի պարուհի Մելանի Հեմրիքի հետ:
Արևմտյան ԶԼՄ-ների պնդմամբ` պատճառը երաժշտի սիրավեպն է ռուս մոդել Մաշա Ռուդենկոյի հետ:
Նշվում է, որ Ջագերը ծնունդով Տագանռոգ քաղաքից գեղեցկուհու հետ ծանոթացել է 2015թ., սակայն այն ժամանակ ռոքերը դեռևս սիրային կապի մեջ է եղել Մելանի Հեմրիքի հետ:
















