Ամբողջական ծիածանը պատկերող լուսանկարը հաղթել է բրիտանական ֆոտոմրցույթում
Մեծ Բրիտանիայի «Լեյք Դիսթրիքթ» խոշորագույն ազգային պարկում արված լուսանկարը, որը պատկերում է աղեղնաձև ամբողջական ծիածանը, հաղթել է ամենամյա լուսանկարչական մրցույթում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, հաջող կադրի շնորհիվ լուսանկարիչն արժանացել է 1000 ֆունտ ստերլինգ մրցանակի` հաղթող ճանաչվելով «Տարվա բնապատկերային լուսանկարիչ» մրցույթում:
Կումբրիա կոմսությունը ներկայացնող լուսանկարիչ Մարկ Ջիլիգանի աշխատանքը ներկայացվել է Մեծ Բրիտանիայի տարածքում ճանապարհորդական զանազանությունը պատկերող անվանակարգում: Ստորև ներկայացնում ենք այդ անվանակարգում ներկայացված ևս մի քանի լուսանկար:













