Իտալիայում տեղադրվել է «խելացի» ջութակ, որը մարդկանց մոտենալուն պես սկսում է նվագել
Իտալական Կրեմոնա քաղաքի գնացքի կայարաններից մեկում տեղադրվել է ջութակին նվիրված առաջին «խելացի» հուշարձանը, որն ապացուցում է, որ արվեստն ու նորարարական տեխնոլոգիաները կարող են հրաշալի «փոխգործակցել»:
Ինչպես հայտնում է italia-ru.com կայքը, խոսքը պողպատից պատրաստված ջութակի մասին է, որն ունի 8մ բարձրություն ու կշռում է 2 տոննա:
Դրա առանձնահատկությունն այն է, որ հատուկ զգայակներով և տվիչներով համալրված ջութակը, զգալով մարդկանց մոտենալը, սկսում է հայտնի սիմֆոնիաներից հատվածներ նվագել:
Աղբյուրը նկատում է, որ քանդակագործ Ջորջո Պալի ուշագրավ աշխատանքն արդեն գրավել է տեղացիների ու քաղաքի հյուրերի ուշադրությունը:










