Համացանցում են հայտնվել «Գահերի խաղը» սերիալի 7-րդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ արված լուսանկարները

15:16 • 25.10.16

The Independent պարբերականը նոր լուսանկարներ է հրապարակել «Գահերի խաղը» ամերիկյան սերիալի 7-րդ եթերաշրջանի նկարահանումներից:

 

Լուսանկարներում երևում են հեռուստադիտողին քաջ հայտնի հերոսները՝ Տիրիոն Լանիսթերը, Ջոն Սնոուն և Վարիսը: Լուսանկարներում հայտնվել է նաև Դեյեներիս Թարգարիենը: 



Սփոյլերները (կինոյում, համակարգչային խաղերում, գրականության մեջ կարևոր սյուժետային մասի բացահայտում, որը փչացնում է հեղինակների կողմից նախատեսված ինտրիգը և զրկում դիտողին, խաղացողին կամ կարդացողին սյուժեից հաճույք ստանալուց) հրապարակվել են Twitter-ում: 







 

Համացանցում են հայտնվել «Գահերի խաղը» սերիալի 7-րդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ արված լուսանկարները