Հոլիվուդի Փառքի ծառուղում կբացվի Ազնավուրի անվանական աստղը
Հոկտեմբերի 27-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում կբացվի աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվանական աստղը, գրում է asbarez.com-ը:
Հոլիվուդի թատերասրահի առաջ կայանալիք հանդիսավոր արարողությանը ներկա կլինի Կալիֆորնիայի նահանգի սենատոր Քևին դե Լևոնը:
Հոկտեմբերի 28-ին շանսոնյեն համերգով ելույթ է ունենալու հենց այդ Pantages սրահում:
92-ամյա շանսոնյեն իր ստեղծագործական կյանքի ընթացքում գրել է ավելի քան 1200 երգ՝ 8 լեզուներով:










