Բրիտանացի հայտնի երգչուհին հայկական «Հլեյ դոն դոնե յար» երգն է կատարում (տեսանյութ)

17:23 • 25.10.16

Բրիտանացի հայտնի երգչուհի և դերասանուհի Ջոս Սթոունը «Yerevan Jazz Fest 2016»-ի շրջանակում գտնվել է Երևանում: Այդ ընթացքում հայտնի բրիտանուհին հասցրել է հանդես գալ հայկական «Գաթա բենդ»-ի հետ և նրանց հետ միասին կատարել հայկական «Հլեյ դոն դոնե յար» երգը:

29-ամյա Ջոս Սթոունը ծնվել է Անգլիայում, նրան ճանաչում է բերել իր առաջին «The Soul Sessions» ալբոմը, որը թողարկվել է 2003թ.-ին:

Картинки по запросу JOss Stone

Դրանից հետո Սթոունը հասցրել է թողարկել ևս 3 ալբոմ, նկարահանվել մի շարք հեռուստասերիալներում և ֆիլմերում, որոնց թվում են «Էրագոնը», «Քո մայրիկը սպանում է կենդանիներին», «Ամերիկյան հայրիկ», «Ճանապարհորդական կյանք միսիս և միստեր Բրաունների հետ» ֆիլմերը: 


Ջոս Սթոունն արժանացել է «Գրեմմի» մրցանակի:


Երգչուհին գրեթե միշտ հանդիսատեսին ներկայանում է ոտաբոբիկ, ինչը նրա իմիջի մի մասն է:

Բրիտանացի հայտնի երգչուհին հայկական «Հլեյ դոն դոնե յար» երգն է կատարում (տեսանյութ)