IMDb-ում ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին ցածր վարկանիշ տվողներն առաջնորդվում են քաղաքական շարժառիթներով. The Independent

13:35 • 25.10.16

Իռլանդացի օսկարակիր կինոռեժիսոր Թերի Ջորջի`Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը կինոֆիլմերի համացանցային բազայում (IMDb) գնահատել է 86.704 մարդ, որից 55.126-ն ամենացածր վարկանիշն է տվել դրան: Մինչդեռ 30.639 մարդ ֆիլմին տվել է բարձրագույն`10 բալանոց գնահատականը:

 

The Independent-ը նկատում է, որ քվեարկողների մեծ մասը չի էլ դիտել ֆիլմն ու առաջնորդվում է զուտ քաղաքական շարժառիթներով:

 

Աղբյուրը հավելում է, որ սովորաբար IMDb-ն չի միջամտում օգտատերերի տված գնահատականներին, սակայն տվյալ պարագայում շատերը դիմել են համացանցային բազայի ղեկավարությանը` կոչ անելով համապատասխան քայլերի դիմել:

 

Նշվում է, որ IMDb-ն դեռևս չի մեկնաբանել «Խոստումը» ֆիլմի վարկանիշի հետ կապված իրավիճակը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հայազգի գործարար Քըրք Քրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված և Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերան կայացել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում:


Օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլի և Օսկար Այզեքի մասնակցությամբ ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է սեպտեմբերի 11-ին:

Հայտնի է, որ նկարահանումների մեծ մասն անցկացվել է Իսպանիայում և Պորտուգալիայում:

Ըստ սյուժեի`«Խոստումը» ներկայացնում է սիրային եռանկյունի, որը զարգանում է 20-րդ դարասկզբին տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների ֆոնին:

 

screen-shot-2016-10-25-at-09.13.05.jpg

 

IMDb-ում ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին ցածր վարկանիշ տվողներն առաջնորդվում են քաղաքական շարժառիթներով. The Independent