Նիկոլ Քիդմանը դարձել է InStyle մրցանակի դափնեկիր (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանն արժանացել է InStyle մրցանակի, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ InStyle Awards մրցանակաբաշխության արարողությունն անցկացվել է երկրորդ անգամ՝ Լոս Անջելեսում:
Այն այցելել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են դիզայներ ու ռեժիսոր Թոմ Ֆորդը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան, Ջուլիանա Մուրը, ռեփեր Աշերն ու դերասան Բրեդլի Քուփերը:
![]()













