Հայերի հետ ընկերություն արել եմ, անում եմ ու կանեմ՝ ոչ ոքի չհարցնելով. Սոսո Պավլիաշվիլին՝ ադրբեջանցի կինոգործչին

17:38 • 25.10.16

Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին life.ru-ին մեկնաբանել է ադրբեջանցի կինոգործչի խոսքերը, որը խնդրել է երգչին հրաժարվել Բաքվում նախատեսված բարեգործական համերգից:

 

Ինչպես հիշեցնում է կայքը, համացանցում հրապարակվել է Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ռամիզ Ֆաթալիևի նամակը, որտեղ կինոդրամատուրգը խնդրում է Սոսո Պավլիաշվիլիին հրաժարվել Բաքվում նախատեսված բարեգործական համերգից և չժամանել Բաքու:

 

Ադրբեջանցի կինոգործչի խոսքով՝ «Սոսոն առաջիններից մեկն է համերգներով այցելել Հայաստան Ղարաբաղյան հակամարտության ժամանակ և այդ պատճառով իրավունք չունի դրանից հետո ելույթ ունենալ Բաքվում»:

 

Վրացի երգիչը բավականին հանգիստ է արձագանքել նամակին՝ համարելով այն անձի նկատմամբ ուշադրություն գրավելու միջոց:

 

Սոսո Պավլիաշվիլին life.ru-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր համերգները քաղաքական բնույթ չեն կրում, իսկ հայ ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները չի կարող փչացնել և ոչ մի հակամարտություն:

 

«Կգամ ես Բաքու, թե չէ՝ ես այդ դրամատուրգին չեմ հարցնելու, ես անգամ չգիտեմ՝ նա ով է: Նա այժմ հայտնի է դառնում, ես նրան շնորհավորում եմ: Թող գոնե մի շիշ կոնյակ ինձ նվիրի դրա համար»,- ասել է երգիչը:

 

Նա նաև Ֆաթալիևին հրավիրել է իր համերգին։

 

 

Հայերի հետ ընկերություն արել եմ, անում եմ ու կանեմ՝ ոչ ոքի չհարցնելով. Սոսո Պավլիաշվիլին՝ ադրբեջանցի կինոգործչին