ABBA խումբը վերամիավորվում է նոր ժամանցային նախագծին մասնակցելու համար

20:35 • 26.10.16

Շվեդական հանրահայտ ABBA փոփ խմբի բոլոր 4 անդամները վերամիավորվում են նոր թվային ժամանցային նախագծի շուրջ աշխատելու համար:

Ինչպես հայտնում է BBC-ն, երաժիշտները միասին գրեթե ելույթ չեն ունեցել ավելի քան 30 տարի առաջ առանձնանալուց հետո, սակայն միասին համերգ են ունեցել այս տարվա հունիսին` նվիրված  երգահաններ Բյորն Ուլվեուսի և Բենի Անդերսոնի 50-ամյա համագործակցությանը:

Նոր նախագծի շրջանակներում նախատեսվում է վիրտուալ իրականություն և արհեստական ինտելեկտ ներառել: Նախագիծը բնութագրվում է որպես «նոր ժամանցային փորձ»:

Նախագծի մասին մանրամասները կներկայացվեն արդեն 2017-ին:  

Անետա Ֆելտսկուգը, Անի Ֆրիդ Լինգստադը, Բյորն Ուլվեուսը և Բենի Անդերսոնը առանձնացել են 1982-ին 10 տարվա համատեղ գործունեությունից հետո:

 

 

    

 

ABBA խումբը վերամիավորվում է նոր ժամանցային նախագծին մասնակցելու համար