Ադելը համերգի ժամանակ իր աջակցությունն է հայտնել Հիլարի Քլինթոնին

15:54 • 26.10.16

Բրիտանացի երգչուհի Ադելը նախօրեին երեկոյան ելույթ է ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի  American Airlines Arena համերգասրահում, որտեղ բեմից իր աջակցությունն է հայտնել նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին, հաղորդում է The Mashable-ը:

 

«Ես բրիտանուհի եմ, սակայն այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում, ինձ վրա էլ է ազդում: Ես 100 տոկոսով աջակցում եմ Հիլարի Քլինթոնին: Սիրում եմ նրան, նա հրաշալի է»,- երգչուհու խոսքը մեջբերում է Entertainment Weekly հրատարակությունը:

 

Դրանից հետո երգչուհին, չտալով Քլինթոնի հակառակորդի անունը, կոչ է արել չքվեարկել նրա օգտին:

 

Նշվում է, որ Հիլարի Քլինթոնը ներկա է եղել Ադելի համերգին:

Ադելը համերգի ժամանակ իր աջակցությունն է հայտնել Հիլարի Քլինթոնին