Ալեքսանդր Մքքուինի մասին կենսագրական ֆիլմի համար դերասան է գտնվել
Բրիտանացի դիզայներ Ալեքսանդր Մքքուինի մասին կենսագրական ֆիլմի համար դերասան է գտնվել. նա մոդելյերի հայրենակից Ջեք Օ՚Քոնելն է, որը հայտնի է «Անկոտրումը» ֆիլմից:
Deadline-ը գրում է, որ ֆիլմի նկարահանումներով կզբաղվի Pathé կինոստուդիան: Ֆիլմի ռեժիսոր է նշանակվել Էնդրյու Հեյը, իսկ սյուժեի հիմքում ընկել է Մքքուինի մասին Էնդրյու Ուիլսոնի «Արյուն մաշկի տակ» գիրքը:
Նշվում է, որ ֆիլմի անվանումը դեռևս հայտնի չէ: Նկարահանումները կմեկնարկեն 2017 թվականի գարնանը:










