Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է դերասան Հյու Լորիի աստղը (լուսանկարներ, տեսանյութ)

11:46 • 26.10.16

Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է «Բժիշկ Հաուս» սերիալի շնորհիվ լայն ճանաչում ձեռք բերած բրիտանացի դերասան Հյու Լորիի անվանական աստղը, հայտնում է The Daily Mail-ը:

 

Պարբերականը նկատում է, որ շատ քիչ թվով բրիտանացի դերասաններ ու մշակութային գործիչներ են արժանացել Փառքի ծառուղում աստղ ունենալու պատվին:

 

Նշվում է, որ 57-ամյա Լորին աստղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է, որ կյանքում միշտ էլ հաջողակ է եղել:

 

Դերասանին շնորհավորելու է եկել բրիտանացի գրող Սթիվեն Ֆրայը, որը Լորիի հետ նկարահանվել է մի շարք հումորային սերիալներում:

 

«Նա իմ ճանաչած մարդկանցից ամենաբարին ու խելացին է»,-ասել է Ֆրայը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Հյու Լորին «Բժիշկ Հաուս» սերիալում Գրեգորի Հաուսի դերակատարման համար 2006 և 2007թթ. արժանացել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակի: Դրանից հետո նա համալրել  է ամենաբարձր վարձատրվող դերասանների շարքը:

 

 Me and my star: Hugh said he felt 'incredibly lucky' to be awarded his star 

Overwhelmed: Hugh didn't appear to know how to react when his star was unveiled

Smart: Hugh sported a charcoal grey suit and bottle green tie  for the event

Humorous: Hugh said in his speech he anticipated a 'piano falling on his head to redress the balance' with regard to his good luck in life 

Me and my star: Hugh said he felt 'incredibly lucky' to be awarded his star 

Old pals act: Fry and Laurie have known each other since their Cambridge University days

 

 

Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է դերասան Հյու Լորիի աստղը (լուսանկարներ, տեսանյութ)