Քեյթ Բեքինսեյլն ու Լեն Ուայզմանն ամուսնալուծվում են. People
Բրիտանացի դերասանուհի Քեյթ Բեքինսեյլն ու ամերիկացի ռեժիսոր Լեն Ուայզմանն ամուսնալուծվում են 12 տարվա համատեղ կյանքից հետո, գրում է People-ը:
Նշվում է, որ ամուսնալուծության հայտ է ներկայացրել Ուայզմանը, իսկ բաժանման պատճառ է անվանել անհամատեղելի տարաձայնությունները:
Ամսագրի հաղորդմամբ` փաստաթղթերի հիման վրա կարելի է հետևություն անել, որ ամուսինները հրաժարվել են ալիմենտների որևէ իրավունքներից, ու ենթադրվում է, որ նրանք ամուսնական պայմանագիր են ունեցել:
Նշվում է, որ Բեքինսեյլը և Ուայզմանը ծանոթացել են 2003 թվականին` «Ուրիշ աշխարհ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, իսկ 2004 թվականին նրանք ամուսնացել են: Զույգը համատեղ երեխաներ չունի. Բեքինսեյլն իր նախկին զուգընկեր, դերասան Մայքլ Շինից 16-ամյա դուստր ունի:










