Փրինսի կալվածքը կգործի որպես թանգարան

15:21 • 26.10.16

Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ Մինեսոտա նահանգում կբացվի ամերիկացի երաժիշտ Փրինսի կալվածքը` որպես լիարժեք թանգարան, հաղորդում է Associated Press-ը:

 

Նշվում է, որ հոկտեմբերի սկզբին Փեյսլի Պարկը բացվել է այցելուների համար, սակայն մուտքը սահմանափակ է եղել, և Շանհասենի քաղաքային խորհուրդն էքսկուրսիաների անցկացման ժամանակավոր թույլտվություն է տվել:

 

Թանգարանի աշխատակիցների խոսքերով`ցուցանմուշները կարող են գրավել տարեկան ավելի քան 600 հազար այցելուի:

 

«Փրինսի թանգարանը մեզնից երկար կապրի»,- ընդգծել է թանգարանի համադրողը:

 

Հիշեցնենք, որ Փրինսը մահացել է 2016 թվականի ապրիլի 21-ին` 58 տարեկանում:

 

Փրինսի կալվածքը կգործի որպես թանգարան