Երևակայական արարածների կավե քանդակներ, որոնք ձեզ հեքիաթ կտեղափոխեն (լուսանկարներ)

14:32 • 27.10.16

Ռուս քանդակագործ Եվգենի Խոնտորն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է 2006 թվականին` մասնագիտանալով կենդանիների ու երևակայական արարածների քանդակների գործում:

Boredpanda.com-ը գրում է, որ քանդակները ստեղծված են թավշյա կավից (velvet clay)` առանձնանալով իրենց ինքնատիպ ոճով ու մանրակրկիտ աշխատանքով:


«Երևակայական ոճը գեղեցիկ է. այն տարբեր աշխարհների արարչություն է: Դրանց միջոցով կարելի է կտրվել իրականությունից ու նոր հնարավորություններ ուսումնասիրել: Ստեղծարարությունը կյանքի փիլիսոփայություն է, համենայն դեպս` ինձ համար»,- պատմել է քանդակագործը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երևակայական արարածների կավե քանդակներ, որոնք ձեզ հեքիաթ կտեղափոխեն (լուսանկարներ)