Pink Floyd-ը թողարկել է 1969 թ. երգի տեսահոլովակը (տեսանյութ)
Լեգենդար բրիտանական Pink Floyd ռոք խումբը հրապարակել է 47 տարվա հնության երգի տեսահոլովակը, որը կապված է խմբի բացառիկ ձայնագրությունների` The Early Years 1965-1972 մեծ հավաքածուի թողարկման հետ, որը լույս կտեսնի նոյեմբերի 11-ին: Այս մասին հաղորդում է JamBase-ը:
Նշվում է, որ Green Is the Colour երգը թողարկվել է 1969 թվականին` More ալբոմում:
Կայքը գրում է, որ հավաքածու մեջ ներառվել մինչ օրս չթողարկված ավելի քան 20 երգ, ինչպես նաև` 7 ժամ տևողությամբ նախկինում չհրապարակված համերգային ձայնագրություններ ու ավելի քան 15 ժամ արխիվային տեսանյութեր:










