Իսպանացին մետաղական ձողերով օդում «ճախրող» պատկերներ է «նկարում» (լուսանկարներ)
Իսպանացի արվեստագետ Դևիդ Մորենոն, օգտագործելով մետաղական հարյուրավոր ձողեր, բացառիկ արվեստի գործեր է պատրաստում, որոնց որոշակի տեսանկյունից նայելու դեպքում տպավորություն է ստեղծվում, թե դրանք ճախրում են անկշռության մեջ:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, տաղանդաշատ իսպանացին հիմնականում ստեղծում է գյուղական խրճիթների պատկերներ, որոնք, ասես, կյանք են առել հեքիաթների պատկերազարդ էջերից:
Ստորև առաջարկում ենք ուշագրավ ֆոտոշարքով ծանոթանալ Մորենոյի ուշագրավ աշխատանքներից մի քանիսին.

















