Ֆրանսիացի ոսկերիչները Դի Կապրիոյին ու նրա ընկերուհուն նվիրված հեռախոսներ են ներկայացրել (լուսանկարներ)

16:33 • 28.10.16

Ֆրանսիական Ouvri ոսկերչական բրենդը հեռախոսներ է ներկայացրել՝ նվիրված հոլիվուդյան օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոյին ու նրա ընկերուհուն՝ մոդել Նինա Ագդալին:


Ինչպես հայտնում է lenta.ru-ն, խոսքը Bourbon D'Or և Bourbon Noir մոդելների մասին է, որոնք պատված են ոսկով ու զարդարված են թանկարժեք քարերով:


Աղբյուրը մանրամասնում է, որ սմարթֆոնների ստեղծման համար մասնագետներին ոգեշնչել է «Երկաթե դիմակով մարդը» ֆիլմը, որում Դի Կապրիոն գլխավոր դերակատարն է:


Նշվում է, որ դերասանին նվիրված սմարթֆոնի հետին հատվածում գրված է L’Etat, c'est moi! («Պետությունը ե՛ս եմ») արտահայտությունը, որը Դի Կապրիոյի հերոսն ասում է ֆիլմում: Մինչդեռ Ագդալին նվիրված սմարթֆոնի հետին հատվածին պատկերված է ալ կարմիր վարդ:

 

 

Ֆրանսիացի ոսկերիչները Դի Կապրիոյին ու նրա ընկերուհուն նվիրված հեռախոսներ են ներկայացրել (լուսանկարներ)