Ջոնի Դեփի և Վանեսա Պարադիի դուստրը խոստովանել է, որ երկար տարիներ պայքարել է անորեքսիայի դեմ
Դերասաններ Ջոնի Դեփի և Վանեսա Պարադիի 17-ամյա դուստրը՝ Լիլի Ռոուզը, որը համարվում է Chanel-ի մուսան, հայտնվել է ֆրանսիական Elle ամսագրի շապիկին, գրում է segodnya.ua կայքը:
Դեկտեմբերին մեծ էկրաններ կբարձրանա նրա մասնակցությամբ արդեն չորրորդ՝ Ռեբեկա Զլոտովսկիի «Պլանետարիում» ֆիլմը, որտեղ Լիլի Ռոուզի խաղընկերուհին է Նատալի Պորտմանը:
Ֆրանսիական ամսագրի հետ զրույցում երիտասարդ դերասանուհին քաջություն է ունեցել առաջին անգամ քննարկել իր առողջական խնդիրները և խոստովանել է, որ ինքը երկար ժամանակ է՝ տառապում է անորեքսիայով:
Պարզվում է, որ փխրուն կառուցվածքի համար աղջկան անորեքսիա վերագրողները չէին սխալվել:
Լիլի Ռոուզն անկեղծացել է ու նշել, որ նրան հուսահատեցնում են սոցցանցերում իր արտաքին տեսքի վերաբերյալ քննադատական արձագանքները:
«Դա շատ է ինձ խոցում և հուսահատեցնում, չէ՞ որ ես երկար ժամանակ եմ ծախսել այդ հիվանդության դեմ պայքարելու համար: Ես շատ ավելի փոքր էի տարիքով, երբ բախվեցի այդ հիվանդությանը, և ինձ համար շատ բարդ է հաղթահարել այդ ամենը: Բոլոր նրանք, որոնք ծանոթ են այդ հիվանդությանը, գիտեն, թե որքան դժվար է վերադառնալ բնականոն կյանքի», - ասել է երիտասարդ աստղը:
Սակայն Լիլի Ռոուզը հիվանդության դեմ պայքարում տոկուն է գտնվել, նա նշել է, որ երկարատև և աստիճանական պայքարի արդյունքում արդեն զգալի դրական տեղաշարժ է նկատվում, ինչով էլ շատ հպարտ է:












