Sotheby's-ը 50 մլն դոլար մեկնարկային գնով աճուրդի կհանի Մունկի կտավներից մեկը

14:47 • 28.10.16

Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի կտավներից մեկը՝ «Աղջիկները կամրջի վրա» աշխատանքը, որն արվել է 1902թ., վաճառքի կհանվի հեղինակավոր Sotheby's աճուրդի տան կողմից, հայտնում է luxurylaunches.com կայքը:


Աղբյուրը մանրամասնում է, որ նոյեմբերի 14-ին կայանալիք աճուրդի ժամանակ վաճառքի է հանվելու իմպրեսիոնիզմին և ժամանակակից արվեստին վերաբերող 43 նմուշ, որոնք, մասնագետների կանխատեսմամբ, կապահովեն մոտ 146 մլն դոլարի հասույթ:


Ենթադրվում է, որ դրանց շարքում ամենաթանկը կվաճառվի հենց նորվեգացու աշխատանքը, որի մեկնարկային գինը 50 մլն դոլար է:

 

 

Sotheby's-ը 50 մլն դոլար մեկնարկային գնով աճուրդի կհանի Մունկի կտավներից մեկը