«Խոստումը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը ավելի քան 1 000 000 դիտում է ունեցել Facebook-ում
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը Facebook սոցցանցում ավելի քան 1 000 000 դիտում է ունեցել, իսկ YouTube-ում տեղադրված տարբերակը` ավելի քան 1 600 000 դիտում:
Այս մասին հաղորդում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը` նշելով, որ ֆիլմի թրեյլերը, որը նկարահանել է Survival Pictures ընկերությունը, սոցցանցերում տարածում է գտնում #ThePromise հեշթեգի ներքո:
Քրիստիան Բեյլի, Օսկար Այզեքի, Շառլոթ լը Բոնի գլխավոր դերակատարմամբ և երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախառեձնությամբ նկարահանված ֆիլմը պատմում է Ցեղասպանության իրադարձությունների ֆոնին ամերիկացի լրագրողի, հայ ուսանող բժշկի և ստամբուլաբնակ նկարչուհու միջև ձևավորված սիրային եռանկյունու մասին: Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, իսկ պրոդյուսերն է Էրիկ Եսրայելյանը:
Ֆիլմի մասին գովեստի խոսքեր էին հայտնել աշխարհահռչակ երգչուհի Շերը և ամերիկացի երգիչ Ֆարել Ուիլյամսը:










