Բոբ Դիլանը երկշաբաթյա լռությունից հետո հայտարարել է, որ ընդունում է Նոբելյան մրցանակը

10:35 • 29.10.16

Ամերիկացի պոետ, հեղինակ-կատարող և երգահան Բոբ Դիլանը 2016 թվականի գրականության նոբելյան մրցանակակիր դառնալուց հետո անցած երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամ մեկնաբանել է իր պարգևատրումը և հայտարարել է, որ ընդունում է մրցանակը, հայտնում է BBC-ն։


Իրեն շնորհված մրցանակի մասին տեղեկատվության հայտնվելուց հետո Դիլանը շարունակում էր ակտիվ ելույթներ ունենալ, բայց ոչ մի անգամ իր համերգներին չի հիշատակել իր մրցանակի մասին։ Բացի այդ, Շվեդական ակադեմիան այդպես էլ չի կարողացել կապ հաստատել նրա հետ։


«Նոբելյան մրցանակի մասին նորությունն ինձ զրկեց բառերից»,- ասել է նա՝ զանգահարելով Շվեդական ակադեմիա։ Նրա խոսքերը մեջբերվում են ակադեմիայի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։


«Ընդունո՞ւմ եմ ես մրցանակը։ Իհարկե»,- ասել է նա՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է ստանալ այդ մրցանակը։


Արդյոք Դիլանը դեկտեմբերին մրցանակաբաշխությանը մասնակցելու համար կժամանի Ստոկհոլմ, թե ոչ՝ դեռ հայտնի չէ, նշվում է հաղորդագրությունում։

 

Բոբ Դիլանը երկշաբաթյա լռությունից հետո հայտարարել է, որ ընդունում է Նոբելյան մրցանակը