Էլվիս Փրեսլին հետմահու գերազանցել է Մադոննայի ռեկորդը

23:37 • 29.10.16

Ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլին հետմահու անցել է Մադոննայի ռեկորդը Մեծ Բրիտանիայի ալբոմային չարթերում, հաղորդում է BBC-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ The Wonder Of You ձայնասկավառակը դարձել է Փրեսլիի 13-րդ ալբոմը, որը գլխավորել է բրիտանական չարթերը: Այսպիսով, երաժիշտը մենակատարների շրջանում հետմահու սահմանել է  ալբոմի նոր ռեկորդ:

Նշվում է, որ նոր ալբոմը ներառում է երգեր, որտեղ երգչի օրիգինալ երգեցողությունն ուղեկցվում է Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի վերադաշնակմամբ:

Էլվիս Փրեսլին հետմահու գերազանցել է Մադոննայի ռեկորդը