Ես հիմա շատ գեր եմ. Շառլիզ Թերոն (լուսանկարներ)
Դերասանուհի Շառլիզ Թերոնը կատակել է իր արտաքինի մասին 2016 թվականի amfAR Inspiration Gala միջոցառմանը մրցանակի արժանանալու ժամանակ, հայտնում է dailymail.co.uk-ը։
Երբ կատակերգու Չելսի Հանդլերը նրան շնորհել է մրցանակը, 41-ամյա շիկահեր գեղեցկուհին կատակել է՝ ասելով. «Այո, ես շատ գեր եմ հիմա»։
Աղբյուրը գրում է, որ Շառլիզ Թերոնը գիրացել է մոտ 13 կիլոգրամ Ջեյսոն Ռայթմանի նոր ֆիլմում դերի համար։
Միջոցառման ընթացքում գումար է հավաքվում հասարակական կազմակեպության՝ ՁԻԱՀ-ի վերաբերյալ հետազոտական ծրագրերը ֆինանսավորելու համար։ Օսկարակիր դերասանուհին երեկոյին ներկայացել է սև երկար զգեստով և սև պիջակով։
Երեկոյի ընթացքում Թերոնին շնորհվել է «Ոգեշնչման համար» մրցանակ՝ Աֆրիկայի աջակցության ծրագրի շրջանակում ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու համար։


















