Ճապոնացի կատարողի նոր երգը 2 օրում 2.6 մլն դիտում է ունեցել (տեսանյութ)

16:39 • 29.10.16

Ճապոնացի կատարող Պիկո Տարոն, որը ճանաչում ձեռք բերեց «գրիչի, խնձորի, անանասի և ևս մեկ գրիչի մասին» կարճ (Pen-Pineapple-Apple-Pen) ստեղծագործության շնորհիվ, թողարկել է իր երգի շարունակությունը, գրում է ռուսական lenta.ru կայքը:

Նոր տեսահոլովակում նախորդի կադրերին են միացել նաև պարային հատվածն ու երգի բառերի երկրորդ տունը, որը գրված է նույն տրամաբանությամբ, ինչ առաջինը: 

Տեսանյութը երկու օրվա ընթացքում YouTube-ում 2.6 մլն դիտում է ունեցել:

Pen-Pineapple-Apple-Pen երգը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենակարճ երգ, որը հայտնվել է Billboard երաժշտական հրատարակչության լավագույն երգերի հիթ-շքերթում: Երգի առաջին տեսահոլովակը հավաքել է ավել քան 200 մլն. դիտում YouTube-ում և 50 մլն. դիտում Facebook-ում: 


Ճապոնացի կատարողի նոր երգը 2 օրում 2.6 մլն դիտում է ունեցել (տեսանյութ)