Warner Bros.-ն աշխատում է «Շերլոք Հոլմս»-ի երրորդ մասի վրա
Warner Bros. կինոստուդիան սկսել է աշխատել Ռոբերտ Դաունի Կրտսերի մասնակցությամբ Շերլոք Հոլմսի մասին ֆիլմի երրորդ հատվածի վրա, հայտնում է Variety-ն։
Ֆիլմի վրա աշխատանքի համար ստուդիան հրավիրել է սցենարիստներ Նիկոլ Փերլմանին և Գերի Ուիթային։
Ուիթայից և Փերլմանից բացի՝ սցենարի վրա աշխատելու են Ժենևա Ռոբերթսոն-Դվորեթը, Ջասթին Մալենը և Կիրան Ֆիցջերալդը։
Warner Bros.-ը Վաթսոնի դերի համար կրկին հրավիրել է Ջուդ Լոուին, ռեժիսորը կլինի Գայ Ռիչին։










