Չինաստանում համարձակություն ուսուցանող դասագրքեր են հրատարակել տղաների համար

22:33 • 31.10.16

Չինաստանում գենդերային ուղղվածությամբ ձեռնարկներ են հրատարակվել տղաների համար, որոնք կոչված են օգնելու երեխաներին ավելի համարձակ դառնալ:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն`վկայակոչելով չինական աղբյուրը, դասագիրքը կրում է «Փոքրիկ տղամարդը» խորագիրը: Նման ուսումնական ձեռնարկ ստեղծելու գաղափարը ծնվել է, երբ մեծ թվով ծնողներ հայտարարել են, որ իրենց տղաներին համարձակություն է պակասում:

Հեղինակների խոսքով` սեռական դաստիարակությանն ուղղված ձեռնարկի նպատակն է օգնել ցածր և միջին դասարանների աշակերտներին՝ հասկանալ տղամարդկային հոգեբանության հիմնական սկզբունքները:

Գիրքը կազմված է 6 գլուխներից` բազմաթիվ նկարազարդումներով և ուսումնական տեքստերով: Հեղինակների խոսքով` նոր ձեռնարկների շուրջ դրական կարծիքներ են հնչել ծնողների կողմից:

 

 

Չինաստանում համարձակություն ուսուցանող դասագրքեր են հրատարակել տղաների համար