Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ վավերագրական ֆիլմը հայտնվել է YouTube-ում (տեսանյութ)
Հոկտեմբերի 30-ին National Geographic-ի YouTube-ի ալիքում հրապարակվել է «Մինչ ջրհեղեղը» վավերագրական ֆիլմը, որում նկարահանվել է ամերիկացի դերասան և ակտիվիստ Լեոնարդո Դի Կապրիոն, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Լեոնարդո Դի Կապրիոն ֆիլմը պատրաստել է դերասան ու ռեժիսոր Ֆիշեր Սթիվենսի հետ:
«Ես պարզապես ցանկանում եմ իմանալ՝ որքան հեռուն ենք մենք գնացել, և կա մի բան, որ կարող ենք անել՝ սա կանգնեցնելու համար»,- ժապավենում ասում է Դի Կապրիոն։










