Շերը որոշել է 2017 թվականի սկզբին կայանալիք համերգային շրջագայությունից հետո լքել բեմը

13:28 • 31.10.16

Ծագումով հայ երգչուհի և դերասանուհի Շերիլին Սարգսյանը, որը հայտնի է որպես Շեր, որոշել է 2017 թվականի սկզբին կայանալիք Classic Cher շրջագայությունից հետո ավարտել իր կարիերան:


Ինչպես նշում է Radar Online-ը`վերջերս Շերը դժգոհ է իր ինքնազգացողությունից և արտաքին տեսքից, այդ իսկ պատճառով նա, չնայած երկրպագուների խնդրանքներին, ցանկանում է, որ Լոս Անջելեսում կայանալիք ելույթը վերջինը լինի:


«Ձայնս դեռ լավն է, ու ես առաջվա պես կարող եմ կրել համերգային հագուստներս: Իհարկե չեմ ուզում կանգ առնել, սակայն կարծում եմ, որ սա կլինի իմ վերջին շրջագայությունը»,- ասել է Շերը:

Շերը որոշել է 2017 թվականի սկզբին կայանալիք համերգային շրջագայությունից հետո լքել բեմը