Ուկրաինան կկրկնի «Եվրատեսիլի» նախորդ ռեկորդը մասնակից երկրների թվով
«Եվրատեսիլ-2017» երգի 62-րդ ամենամյա մրցույթին, որն անցկացվելու է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, կմասնակցեն 43 երկրի ներկայացուցիչներ: DW.com-ի փոխանցմամբ`այս մասին ասվում է մրցույթի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Այսպիսով, Ուկրաինան կկրկնի 2008-ին և 2011-ին գրանցված ռեկորդները: Մեկ տարվա դադարից հետո մրցույթի մասնակիցների շարքերն են վերադառնալու Պորտուգալիան և Ռումինիան: Հանդիսականի համար երրորդ անգամ ելույթ կունենա Ավստրալիան: Բոսնիա և Հերցեգովինան չի կարողանա ելույթ ունենալ Կիևում BHRT ազգային հեռուստաընկերության վերակառուցման պատճառով:
Ուկրաինան մրցույթը հյուրընկալելու իրավունք է ստացել այս տարի Ստոկհոլմում Ջամալայի տարած հաղթանակից հետո: Հանդիսավոր միջոցառումն անցկացվելու է Միջազգային ցուցասրահում` Դնեպրի ձախ ափին: Կիսաեզրափակիչները նշանակված են մայիսի 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին:










