Փաստեր Հելոուինի մասին, որոնք անհայտ են շատերին (լուսանկարներ)
Հելոուինը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում սկիզբ առած տոն է, որի հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են։
Այն տոնում են հոկտեմբերի 31-ին՝ բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Հելոուինն ավանդաբար տոնում են անգլախոս երկրներում։
20-րդ դարի վերջին գլոբալիզացիայի հետևանքով Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլախոս եվրոպական և ԱՊՀ երկրներում։
Ստորև ներկայացնում ենք Հելոուինի մասին հետաքրքիր փաստեր, որոնք հրապարակվել են Bigpicture.ru-ում:
Հելոուինը ծագել է կելտական Սամայն տոնից:

«Սամայն» նշանակում է ամռան ավարտ. այն տոնվում էր հոկտեմբերի 31-ի երեկոյից:

Համարվում էր, որ այդ գիշեր բերքահավաքից հետո դրսում հայտնվում են հին աստվածները` իռլանդական Դանու աստվածուհու ցեղը, և նրանց հետ եկած չար ոգիներին և մեռյալներին քշելու համար մարդիկ հսկայական խարույկներ էին վառում:

«Հելոուին» բառն All Hallows' Eve («բոլոր սրբերի նախօրե») արտահայտության հապավումն է և առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում:

Հելոուինի շատ ավանդույթներ իրականում կաթոլիկ ծագում ունեն. մարդկային գլխի ձևով կտրած դդումը խորհրդանշում է հոգին քավարանում:

Հարևաններից ու անցորդներից քաղցրավենիք խնդրելու ավանդույթը ծագում է Միջին դարերից:

Շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի «Հելոուին» բանաստեղծությունը (1785 թ.) տոնը տարածված է դարձրել Շոտլանդիայի սահմաններից դուրս:











