Ամերիկացին դդումներով կատարել է «Ուրվականների որսորդները» ֆիլմի սաունդթրեքը (տեսանյութ)
16:59 • 31.10.16
ԱՄՆ Արկանզաս նահանգում բնակվող երաժիշտ և տեսաբլոգեր Դեն «Նյուբի» Նդոմբեն մի քանի դդում է հավաքել պարտեզից, մաքրել դրանց ներսը, ջուր լցրել և կատարել «Ուրվականների որսորդները» ֆիլմի սաունդթրեքը:
Lenta.ru-ն գրում է, որ երաժիշտը դդումներից մեկը լարային գործիք է դարձրել, իսկ փայտե խոհանոցային թիակներն օգտագործել է որպես թմբուկի փայտիկներ:
Placeholder










