Նշվել է նոր վարկած՝ ինչու է Վան Գոգը կտրել ականջը

16:14 • 31.10.16

Հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգը շարունակում է ոլորտի փորձագետների ուշադրության կենտրոնում մնալ ոչ միայն իր բացառիկ տաղանդի, այլև առեղծվածային դրդապատճառներով կտրված ականջի պատճառով:


Ինչպես նշում է The Guardian-ը, մինչ մասնագետները կիսվում են ճամբարների ու փորձում կռահել, թե ինչի համար է նկարիչը կտրել ականջը, դեռ որևէ մեկը չի կարողացել հարցին ստույգ պատասխան տալ:


Բրիտանացի գրող Մարթին Բեյլի նոր գրքի համաձայն՝ Վան Գոգը կտրել է ականջը, երբ նամակի միջոցով իմացել է, որ իր եղբայր Թեոն, որը նկարչի հետ շատ մտերիմ է եղել ու ֆինանսապես աջակցել է նրան, պատրաստվում է ամուսնանալ:


Մասնագետի կարծիքով՝ Վան Գոգին խիստ անհանգստացրել է եղբոր մոտալուտ ամուսնության լուրը, քանի որ նոր ստեղծվելիք ընտանիքն անմիջական սպառնալիք կլիներ եղբայրների մտերմությանն ու Թեոյի կողմից ստացվող ֆինանսական աջակցությանը:


Բեյլի վարկածի համաձայն՝ հենց եղբոր ամուսնության լուրն է ստիպել նկարչին կորցնել ինքնատիրապետումն ու վնասել սեփական մարմինը:


Աղբյուրը հավելում է, որ մեկ այլ տարածված վարկածի համաձայն՝ Վան Գոգն ականջը կտրել է ընկերոջ՝ հայտնի նկարիչ Փոլ Գոգենի հետ վիճելուց հետո:

 

Նշվել է նոր վարկած՝ ինչու է Վան Գոգը կտրել ականջը