Վանում քուրդ գանձագողերն ավերում են 200-ամյա հայկական ժայռափոր եկեղեցին
Ներկայիս Թուրքիայի Վանի նահանգի Բահչեսարայ կոչվող շրջանում գտնվող 200-ամյա հայկական ժայռափոր եկեղեցին, որը հայտնի է «Ճերմակ եկեղեցի» անվանմամբ, ավերվում է գանձագողերի կողմից: Այս մասին հայտնում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
Եկեղեցու տարբեր հատվածներում նկատելի են «հայերի առասպելական ոսկիները» փնտրող քուրդ գյուղացիների կողմից փորված փոսեր:
Պարբերականը նշում է, որ հարևան գյուղերի հովիվներն անձրևոտ և ձյունոտ օրերին եկեղեցին օգտագործում են որպես ախոռ: Բացի այդ, եկեղեցու պատերի վրա ներսից և դրսից փորագրված են անպարկեշտ գրություններ:
Եկեղեցին շրջանում հայտնի է նաև «Դերա Գելի» քրդերեն անվանումով:










