101 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինը
Մոսկվայում 101 տարեկանում կյանքից հեռացել է Խորհրդային միության ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Վլադիմիր Զելդինը:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այս մասին տեղեկացրել է դերասանի կինը՝ Իվետա Կապրալովան:
Նշվում է, որ դերասանը մահացել է լույս հոկտեմբերի 31-ին՝ Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Զելդինը եղել է աշխարհի ամենածեր գործող դերասանը, ինչպես նաև թատրոնի առաջին դերասանը, որը շարունակել է բեմի վրա խաղալ 100-ամյակից հետո:
Զելդինը խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Դիմակահանդեսային գիշեր», «Քեռի Վանյա», «Ճերմակազգեստ կինը» և այլն:










