Ադելը պատմել է հետծննդյան դեպրեսիայի մասին

14:32 • 01.11.16

Բրիտանացի երգչուհի Ադելը Vanity Fair ամսագրին պատմել է հետծննդյան դեպրեսիայի դեմ իր պայքարի մասին:


Կայքը գրում է, որ 2012 թվականին Ադելը որդի է ունեցել: Երգչուհին խոստովանել է, որ ինքը չի պլանավորում երկրորդ երեխան ունենալ:


«Ես չափազանց վախեցած եմ: Որդուս ծնվելուց հետո իրոք վատ հետծննդյան դեպրեսիա եմ ունեցել, և դա վախեցրել է ինձ», - հայտնել է նա:


Ադելն ասել է, որ ինքը հակադեպրեսանտներ չի ընդունել: Երգչուհու խոսքով` իր ընկերը խորհուրդ է տվել շփվել հղի կանանց հետ, և ինքը սկզբից հրաժարվել է անել դա:


«Այնուհետև, նույնիսկ չգիտակցելով դա, սկսել եմ ձգտել շփվել հղի և երեխաներ ունեցող կանանց հետ, քանի որ հասկացել եմ` նրանք մի քիչ ավելի համբերատար են»,- նշել է երգչուհին:

Ադելը պատմել է հետծննդյան դեպրեսիայի մասին