Արվեստի գործեր՝ պատրաստված գրքերից (լուսանկարներ)
Հավայիներում բնակվող արվեստագետ Ժաքլին Ռաշ Լին ստեղծում է արվեստի ինքնատիպ գործեր՝ աշխատանքային գործընթացում օգտագործելով գրքեր ու դրանցից պոկած էջեր:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, կինը, կարելով և սոսնձելով էջերը, ստանում է արտասովոր նմուշներ, որոնց նայելով՝ դժվար է պատկերացնել, որ հեղինակը որպես հումք բացառապես գրքեր է օգտագործել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ռաշ Լիի աշխատանքները բազմիցս ցուցադրվել են թանգարաններում:



















