Ես ռոբոտ չեմ. Ջասթին Բիբեր

15:05 • 01.11.16

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հայտնել է, որ ինքը ռոբոտ չէ`այսպիսով մեկնաբանելով Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած համերգի ժամանակ իր անսպասելի հեռանալը բեմից: 


Ինչպես նշում է Reuters-ը, հոկտեմբերի 23-ին Մանչեսթերում կայացած համերգի ժամանակ Բիբերը մի քանի անգամ հանդիսատեսին խնդրել է երգերի արանքում չգոռալ: Վերջիվերջո նա նետել է խոսափողն ու հեռացել բեմից:


«Իրավիճակներ են լինում, երբ, գիտեք, ես սխալ բաներ եմ ասում, քանի որ մարդ եմ, և չեմ ձևացնում՝ իբր կատարյալ եմ: Ես ռոբոտ չեմ»,- ասել է Բիբերը:


Երգչի խոսքով` լինում են իրավիճակներ, երբ ինքը տխրում, բարկանում կամ նյարդայնանում է, նա ասել է, որ պարզապես ցանկացել է, որ մարդիկ լսեն իրեն:

Ես ռոբոտ չեմ. Ջասթին Բիբեր